Ադրբեջանի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, հայտնում է APA գործակալությունը:
«Ես մշտապես քննադատել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, սակայն վերջին շրջանում մենք տեսնում ենք հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի օբյեկտիվ մոտեցում: Հայաստանում սկսել են դեմ դուրս գալ Ռուսաստանին:
Այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ղեկավարի միջնորդությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հուսով ենք, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք կբերվի առաջընթաց: Հավատում ենք, որ Ռուսաստանի նախագահը կորդեգրի օբյեկտիվ դիրքորոշում»,- ասել է նա: