ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանին զենք վաճառելու հարցին։
«Դա հին հարց է։ Այո, զենք է վաճառում, և ի՞նչ։ Դա չի նշանակում, որ մենք դիտմամբ զենք ենք վաճառում, որպեսզի կռիվ լինի», — ընդգծեց Ն.Ռիժկովը։
Դիտարկմանը, որ հարցը թեև նոր չէ, բայց ցավոտ է՝ Ն.Ռիժկովը նշեց. «Պետք է արագ լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը։ Այդ դեպքում ամեն ինչ տեղը կընկնի»։
Նյութի աղբյուրը՝ aysor.am