տուն Արցախ Նիկոլ Փաշինյանը` արցախյան մանրամասներով

Նիկոլ Փաշինյանը` արցախյան մանրամասներով

221
0

99

ԱԺ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գիշերն  է վերադարձել Արցախից: Պատգամավորը եղել է Ստեփանակերտում, Մարտակերտում, Թալիշ-Մատաղիս հատվածում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով ստեղծված ռազմա-քաղաքական վիճակի մասին, Փաշինյանն ասաց, թե  ամենակարևոր արձանագրումն այս պահի դրությամբ այն է, որ պետք է մոռանալ «զինադադար», «զինադադարի խախտում» հասկացությունների մասին, որովհետև սա այլևս զինադադարի խախտում չէ, սա պատերազմ է:

Հարցին, թե արդյոք լայն մասշտաբներ է ձեռք բերում բախումը, Փաշինյանը  նշեց, որ մարտական գործողությունների սկսման առաջին օրը տարածաշրջանի հարավից ու հյուսիսից ադրբեջանական զորքերը Արցախի տարածք ներխուժելու փորձ կատարեցին, զորքեր կուտակվեցին շփման գծի երկայնքով, ինչը նշանակում է, որ սա պատերազմ է:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ հակառակորդի կողմից հրետանու կրակահերթերին, ականների պայթյուններին ու անօդաչու սարքերի կիրառմանը. «Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում», նաեւ նշելով, որ հակառակորդի այս փուլի նպատակները ձախողել են, նրանք փորձել են երկու ուղղությամբ մտնել Արցախ, և եթե այդ երկու անցումը ստացվեր՝ հաստատ դրան հետևելու էր կենտրոնից հարձակումը Ստեփանակերտ քաղաքի վրա: Սակայն, քանի որ հայկական զինված ուժերը կարողացել են հուսիսում ու հարավում կասեցնել ներխուժման փորձը, հակառակորդը հասկացել է, որ պլանը չի հաջողվում իրականացնել: Նա հակիրճ ներկայացրեց իր տեսանկյունից ստեղծված ռազմաքաղաքական վիճակը: «Եթե մենք, այս պահի դրությամբ, զինադադար հաստատենք, որտե՞ղ է երաշխիքը, որ չի խախտվի այդ զինադադարը մի քանի օր հետո: Եվ ենթադրենք, մենք ամրագրեցինք մեր դիրքերը մինչև ապրիլի 1-ի դրությամբ, էլի՝ որտե՞ղ է երաշխիքը, որ նրանց կողմից հարձակումներ չեն լինի:

Ուստի, լուծումը արցախցիների մեծ մասի կարծիքով հետևյալն է՝ պետք է այս փուլում անել ամեն ինչ՝ Ադրբեջանին տարածքային լուրջ կորուստներ պատճառելու համար, որ գոնե երաշխիք ունենանք, որ Ալիևը շոկից մեկ տարի դուրս չի գա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ մեր ռազմավարական նպատակը պետք է լինի շատ լուրջ և շոշափելի տարածքային կորուստ պատճառել Ադրբեջանին, ասենք որևէ քաղաք պետք է անցնի մեր ԶՈՒ տրամադրության տակ: Ըստ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունները շատ հստակ պետք է հայտարարեն, որ Հայաստանը որևէ բանակցություն չի վարելու, որտեղ ներկայացված չլինի Արցախի կողմը:

Տեսանյութը` քիչ հետո: