Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտնում: Հետևաբար, այս կազմով վերջին նիստն է:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց այն նախարարներին, որոնց հետ մինչ օրս աշխատել են: Վարչապետը հույս հայտնեց, որ կրճատումները խթան կհանդիսանան այն տեսլականի համար, որը գործադիր մարմինը դրել է իր առաջ:
Հիշեցնենք՝ կառավարության կառուցվածքի փոփոխության համաձայն նախարարությունների թիվը կրճատվում է՝ 18-ից դառնալով 12: