տուն Լուրեր Բլոգ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հանդիպելու է ֆրանսահայերի հետ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հանդիպելու է ֆրանսահայերի հետ

109
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Փարիզում հանդիպելու է ֆրանսահայերի հետ: Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Վաղը Փարիզի ժամանակով 19.30-ին Փարիզի Pavillon Gabriel սրահում (5 , Avenue Gabriel, 75008 Paris) հանդիպում կունենամ ֆրանսահայերի հետ: Սիրելի հայրենակիցներ, հրավիրում եմ բոլորիդ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: