տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանը նոր խոսնակ ունի

Նիկոլ Փաշինյանը նոր խոսնակ ունի

151
0

Վլադիմիր Կարապետյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.

Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում:
Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում:
Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար:

Նշենք, որ Վլադիմիր Կարապետյանը Փաշինյանի վաղեմի ընկերն է: Կարապետյանը այն 12 դիվանագետներից էր, որոնց 2008 թվականին հեռացրեցին ԱԳՆ-ից՝ ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանին սատարելու համար: 2008 թվականին Կարապետյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակի պաշտոնը: