տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի հետ

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի հետ

140
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վարչապետ Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Փարիզում իմ գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման մենք հաշվի կառնենք և, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որի ընթացքում, ըստ էության, նա պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը: Ես պատրաստվում եմ այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել նաև պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակը և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք»,- նշեց վարչապետը: