Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին առաջարկին կողմ կքվեարկի:
«Գաղափարը հասկանալի է, որպես ընդդիմադիր ներկայացուցիչ` ես կողմ կքվեարկեմ: Բայց, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը այլ նպատակ է հետապնդում` հստակեցում մտցնելու: Նա առաջարկում է մի ճանապարհ, ինչը չեն անում մյուս ոչ իշխանական ուժերը: Ըստ ստորագրությունների` պարզ կլինի, թե ովքեր ինչ դիրքորոշում ունեն: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը միասին 44 ստորագրություն կարող են ապահովել, այնտեղ նույնիսկ իմ ստորագրությունը պետք չէ: Այստեղ կարևոր է, որ հիմնական չիշխանություն կոչված այդ կոմպոնենտը հստակեցնի իր դիրքորոշումը»: