Գերմանական «Վոլֆսբուրգի» հարձակվող Նիկլաս Բենդտները կարող է կարիերան շարունակել Մոսկվայի «Սպարտակում», Armfootball.com-ի փոխանցմամբ` հայտնում է Sport Bild-ը:
Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է կայանալ ընթացիկ շաբաթ:
Նշվում է, որ 28-ամյա հարձակվողը Գերմանիայում չի ստանում անհրաժեշտ խաղաժամանակը և հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ մտադիր է հեռանալ: Դանիացին պատրաստ է տեղափոխվել Ռուսաստան, իսկ «Գայլերը» բաց կթողնեն ֆուտբոլիստին 4-5 միլիոն եվրոյի դիմաց: Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականի հունիսի 30-ին: