Բրուքլինում տեղակայված MSCHF բրենդն իր երկրպագուներին հնարավորություն է տվել բառացիորեն քայլել ջրի վրայով՝ ներկայացնելով «Հիսուսի կոշիկները» (Jesus shoes), որոնց ներբանները լցված են «սուրբ ջրով»: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Ինչպես գրում է աղբյուրը, 3000 դոլար արժողությամբ մարզակոշիկները, որոնք, ըստ հաղորդման, քահանայի օրհնություն են ստացել, չնայած բարձր գնին՝ սպառվել են վայրկյանների ընթացքում:
Nike-ի Air Max 97-ի նորացված տարբերակի ներբանների թափանցիկ հատվածը լցված է Հորդանան գետից բերված սուրբ ջրով, որին պարզապես գունաներկ են ավելացրել՝ այն ավելի տեսանելի դարձնելու համար: