Նիգերիայի Յոբե նահանգի մայրաքաղաք Դամատուրուում՝ ավտոբուսի կանգառի մոտակայքում, մայիսի 16-ին պայթյուն է որոտացել, հաղորդում է Reuters գործակալությունը։
Համաձայն առկա տեղեկությունների՝ զոհվել է 7 մարդ, եւս 27-ը վիրավորվել են։ Նիգերիայի իշխանությունները չեն մեկնաբանում միջադեպը։ Ըստ լրատվամիջոցների, ահաբեկչության հետեւում կանգնած է «Բոկո Հարամ» խմբավորումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։