Նիգերիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների հաղթող է ճանաչել ընդդմության առաջնորդ Մուհամմադու Բուհարիին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նախկին բռնակալը ստացել է ձայների 15.4 մլնը, իսկ նրա մրցակից, գործող նախագահ Ջոնաթան Գուդլաքը՝ 12.8 մլն։
Սա առաջին դեպքն է, երբ Նիգերիայում իշխանությունը անցնում է ընդդիմության ժողովրդավարական ընտրությունների միջոցով։
Ջոնաթան Գուդլաքն արդեն շնորհավորել է իր մրցակցին։