Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Նիգերիայում դադարել է Էբոլա համաճարակի տարածումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Կազմակերպության տվյալներով` Նիգերիայում վարակվելու վերջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 5-ին: Դրանից հետո այլ դեպքեր չեն արձանագրվել: