տուն Հասարակություն Բժիշկ Նիդերլանդներում ցանկանում են օրինականացնել էֆթանազիան առողջ մարդկանց համար

Նիդերլանդներում ցանկանում են օրինականացնել էֆթանազիան առողջ մարդկանց համար

140
0

hospital_vs

Նիդերլանդների կառավարությունը մտադիր է օրինագիծ մշակել, որով նախատեսվում է թույլատրել էֆթանազիան կիրառել ոչ միայն անբուժելի հիվանդների, այլ նաև նրանց համար, ովքեր «իրենց կյանքն ավարտված են համարում»: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Մարդկանց, ովքեր նման որոշում են կայացրել, պետք է թույլատրել՝ խիստ և հստակ չափորոշիչների առկայության դեպքում, կյանքին հրաժեշտ տալ այն ձևով, որը նրանք համարում են արժանապատիվ»,- այս մասին ասվում է երկրի առողջապահության նախարար Էդիթ Սհիպերսի հայտարարությունում:

Պաշտոնյայի կողմից առաջարկն ուղարկվել է երկրի խորհրդարան՝ քննարկման:

Օրինագիծը մանրամասն կմշակվի մինչ 2017 թ. վերջը՝ բժիշկների և էթիկայի հարցերով մասնագետների հետ համատեղ հանդիպման ժամանակ։