տուն Լուրեր Նիդերլանդների հետ սրված ճգնաժամի մեղավորը Թուրքիայի իշխանություններն են. Դենիզ Բայքալ

Նիդերլանդների հետ սրված ճգնաժամի մեղավորը Թուրքիայի իշխանություններն են. Դենիզ Բայքալ

100
0

deniz_2

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր  «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP)  նախկին նախագահ Դենիզ Բայքալը հայտարարել է, որ Հոլանդիայի հետ առաջացած լարվածության գլխավոր պատասխանատուն թուրքական իշխանություններն են:

Ըստ թուրքական թուրքական Memleket լրատվակայքի`  այդ մասին Բայքալը հայտնել էր «Habertürk» հեռուստաընկերության ուղղիղ եթերով: Ըստ նրա՝ Հոլանդիայի հետ սրված  ճգնաժամը Թուրքիայի ղեկավարության  արտաքին սխալ քաղաքակության հետևանքն է: Դրա համար էլ Հոլանդիայից արտաքսվեց Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Բեթուլ Սայան Քայան:

«Հոլանդիայում մեր նախարարի հետ տեղի ունեցածն ինձ էլ ընկճեց, սակայն ու՞մ պատճառով դա տեղի ունեցավ: Այստեղ մենք իրավացի  էի՞նք:  Եթե իրավացի էինք, ապա ինչո՞ւ մեզ  այնտեղից ետ ուղարկեցին»,-ասել է Բայքալը:

Վերջում նա ափսոսանք հայտնելով , նշել է, որ   ճգնաժամը  բացասական բիծ կթողնի  վիզաների տրամադրման հարցում: Ըստ Բայքալի` Թուրքիան դրանով «կրակեց իր ոտքին», քանի որ մեծ հարված է հասցվելու նաև զբոսաշրջությանը:

Աղբյուր` Ermenihaber.am