Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ Նեյմարը «Բարսելոնայում» իր խաղընկեր Լիոնել Մեսսիի անունը նշել է առաջին հորիզոնականում «Ոսկե գնդակի» մրցույթի քվեարկության ժամանակ։ Այս մասին հաղորդում է Esporte Espetacular-ը։
Ընդ որում, երկրորդ հորզիոնականում նա գրել է Մադրիդի «Ռեալի» և Մեսսիի հիմնական մրցակից Ռոնալդուի անունը։ Իսկ երրորդում Նեյմարը նշել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Խավյեր Մասկերանոյին։ Ֆուտբոլիստը հրաժարվել է նշել իր այդպիսի քվեարկության դրդապատճառները, քանի դեռ չի ավարտվել մրցույթը և արդյունքները չեն ամփոփվել։