տուն Լուրեր Նեյմարը կարող է տեղափոխվել Անգլիա

Նեյմարը կարող է տեղափոխվել Անգլիա

108
0

14832629704702

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն, որը պատրաստ է 170 մլն ֆունտ վճարել նրա տրանսֆերի դիմաց: Բացի այդ, լոնդոնյան ակումբը պատրաստ է Նեյմարին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Կատալոնական ակումբի հետ բրազիլացու գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 24 խաղի՝ դառնալով 8 գոլի և գոլային 9 փոխանցման հեղինակ: