տուն Լուրեր Նեյմարը՝ ՊՍԺ-ի նախագահին. Այլևս չեմ ցանկանում մնալ այստեղ

Նեյմարը՝ ՊՍԺ-ի նախագահին. Այլևս չեմ ցանկանում մնալ այստեղ

101
0

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆիին, որ ցանկանում է լքել Փարիզը: Այս մասին գրում է AS-ը՝ հղում անելով Mundo Deportivo-ին.

«Այլևս չեմ ցանկանում այստեղ խաղալ: Ցանկանում եմ վերադառնալ տուն, որտեղից ես երբեք չպետք է հեռանայի»,- ասել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ բրազիլացին «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին, որտեղից տեղափոխվել է ՊՍԺ 222 մլն եվրոյով:

Փարիզյան ակումբի նախագահն էլ վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ, որ ակումբը պատրաստ է վաճառել աստղային այն ֆուտբոլիստներին, որոնք անհրաժեշտ պատրաստակամությամբ չեն վերաբերվում աշխատանքին: