Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Վաշինգթոն է ժամանում՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հետ առաջին հանդիպման, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ ուղեւորվելուց առաջ Նեթանյահուն խուսափել է պատասխանել այն հարցին, արդյոք ինքն առաջվա պես աջակցում է իսրայելապաղեստինյան հակամարտութան՝ երկու պետությունների գոյակցման միջոցով կարգավորմանը։
Նոր օրենքը , որը Իսրայելի խորհրդարանն ընդունել է Հորդանան գետի Արեւմտյան ափին պաղեստինյան հողի վրա կառուցված հրեական բնակավայրերը օրինականացնելու նպատակով, դատապարտվել է Պաղեստինի ու միջազգային համայնքի կողմից։
Անցած շաբաթ էլ Թրամփը իսրայելական թերթերից մեկին հայտնել էր, որ այդ բնակավայրերի կառուցումը «չի նպաստում գործընթացին»։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր նաեւ, որ նոր բնակավայրերի շինարարությունն ու եղածի ընդլայնումը, հնարավոր է, չի օգնում խաղաղության ապահովմանը։