տուն Քաղաքական Միջազգային Նեթանյահուն ու Աբասը միմյանց ձեռք են սեղմել փարիզյան համաժողովի կուլուարներում

Նեթանյահուն ու Աբասը միմյանց ձեռք են սեղմել փարիզյան համաժողովի կուլուարներում

103
0

netanyahu abasԻսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ու Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը հինգ տարվա մեջ առաջին անգամ միմյանց ձեռք են սեղմել Փարիզում ՝ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի Համաշխարհային համաժողովի կուլուարներում իրենց հանդիպման ժամանակ:

Իսրայելի ու Պաղեստինի առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել ու ռեպլիկներ փոխանակել: Սա առաջին նման դեպքն է 2010 թ.սկսած, երբ ձախողվեց տասնամյակներ շարունակվող պաղեստինաիսրայելական դիմակայության կարգավորման ուղիղ բանակցությունների հերթական փուլը: Խաղաղ գործընթացը վերականգնվել է 2013 թ. ամռանը ԱՄՆ միջնորդությամբ, սակայն արդեն 9 ամիս հետո այն ընդհատվել է առանց որեւէ պայմանավորվածությունների ձեռքբերման, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2014 թ. ամռանը հակամարտության գոտում կտրուկ սրվել է իրավիճակը, հուլիս-օգոստոս ամիսներին Իսրայելը իր տարածքի հրթիռակոծություններին ի պատասխան՝ Գազայի հատվածում ռազմական գործողություն ձեռնարկեց, որը 50 օր տեւեց: