տուն Լուրեր Նեթանյահուն կհարցաքննվի քրեական գործի շրջանակում

Նեթանյահուն կհարցաքննվի քրեական գործի շրջանակում

92
0

Nethanyahu_2336312b

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտը հանձնարարել է, որպեսզի ոստիկանությունը քրեական հետաքննություն սկսի 2 գործերով, որոնք կապված են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ. այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։ Նշվել է, որ վարչապետը կհարցաքննվի՝ կապված երկու հետաքննությունների հետ՝ հիմնական և երկրորդական։ Սակայն չի հստակեցվում, թե ինչ գործերի մասին է խոսքը։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, Մանդելբլիտը հանձնարարել էր ոստիկանությանը նախաքննություն սկսել Իսրայելի կողմից գերմանական սուզանավերի գնման վերաբերյալ։