տուն Տնտեսական Ներդրումների վերաբերյալ դեսպանների առաջարկները ուշադրության չեն արժանանում նախարարների կողմից. Վարչապետ

Ներդրումների վերաբերյալ դեսպանների առաջարկները ուշադրության չեն արժանանում նախարարների կողմից. Վարչապետ

108
0

հովիկ-525x420

Հայաստանի բոլոր դեսպաններն այս պահին գտնվում են Երևանում և հանդիպել են վարչապետի հետ: Այս մասին այսօր կառավարության նիստի վերջում ասաց Հովիկ Աբրահամյանը:

«Ես իրենց առաջարկել եմ, որ իրենք նաև զբաղվեն Հայաստանին ներդրումներում ներգրավելու հարցերով: Նաև Հանրապետության նախագահին եմ առաջարկել, որ դեսպանների աշխատանքի գնահատման բաղադրիչ հանդիսանա այն, թե ինչ ներդրումներ են նրանք Հայաստան բերել: Իրենք ասում են, որ իրենց առաջարկները պատշաճ ուշադրության չեն արժանանում նախարարների կողմից, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրա մասին տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են ասել. համապատասխան նախարարներին աշխատակազմի ղեկավարը եթե չի ասել, ուրեմն՝ կասի:

Դեսպանները նաև բողոքում են, որ չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ նախարարություններից: Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարների, ներդրողների հետ, ապա ինքը պետք է ունենա ծրագրեր, որպեսզի ներկայացնի դրանք ներդրողներին: Այստեղ համապատասխան նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր: Դեսպանների ներգրավումը այս աշխատանքներին, համոզված եմ, կտա իր դրական արդյունքը, և մենք պետք է շատ հստակ աշխատենք մեր դեսպանների հետ»,- հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: