Հայաստանի Կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգից Araratnews.am-ը տեղեկանում է, որ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարություն է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսվում է քանդել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքը՝ նորը կառուցելու նպատակով:
Նման որոշման պատճառը Կենտրոն վարչական շրջանում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան 5-րդ դպրոցին հարակից 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նոր բազմաբնակարան շենքի կառուցումն է: Բացի բազմաբնակարան շենքի ու թատրոնի կառուցումից, նախատեսվում է բարեկարգել Մուշեղ Իշխանի անվան 5-րդ դպրոցին հարակից տարածքը:
Շինարարությունն իրականացնելու է «ՋիԷմ Դեւելոփեր» ՍՊԸ-ն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ