տուն Լուրեր Ներառական կրթության Հայաստանի փորձն ուսումնասիրվում է՝ այլ երկրներում կիրառելու նպատակով

Ներառական կրթության Հայաստանի փորձն ուսումնասիրվում է՝ այլ երկրներում կիրառելու նպատակով

152
0

nerarakan

Հայաստանի բնակչության 97 տոկոսը կողմ է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը, 30 տոկոսը դեմ է մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները ուսում ստանան սովորական դպրոցներում, 57 տոկոսը կարծում է, որ հաշմանդամություն ունեցող երեխան պետք է սովորի հատուկ դպրոցում,- նման տվյալներ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հաղորդակցության հարցերով պատասխանատու Զառա Սարգսյանը:

Ըստ նրա, սակայն, ներառական կրթության Հայաստանի փորձն ուսումնասիրվում է, որպեսզի կիրառվի այլ երկրներում:

Ըստ վիճակարգության` ոչ ընտանեկան պայմաններում ապրող երեխաների հիմնական մասն ունի մեկ կամ երկու ծնող, այսինքն` պատճառը սոցիալ-տնտեսական պատճառներից ելնելով են ապրում մանկատներում: Հայաստանում այսօր ոչ ընտանեկան պայմաններում ապրում է 4000 երեխա, սպասվում է, որ մոտակա տարիներին 1800 երեխա կվերադառնա ընտանիք: