Այսօր Նեպալում 7,4 մագնիտուգ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը, գրում է Lenta.ru-ն: Ցնցումներ զգացվել են նաև Նեպալի մայրաքաղաքում, որտեղ մարդիկ լքել են աշխատավայրերը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էվերեստի հարևանությամբ գտնվող Նամչե Բազար քաղաքից դեպի արևմուտք 68 կիլոմետրի վրա:
Reutes-ի փոխանցմամբ` երկրաշարժ է գրանցվել նաև Հնդկաստանի հյուսիսում, ինչպես նաև մայրաքաղաք Դելիում: