տուն Լուրեր Նենց էլ մուննաթ եք գալիս մեր վրա. վարչապետը ˋ ԿԳ նախարարի տեղակալին

Նենց էլ մուննաթ եք գալիս մեր վրա. վարչապետը ˋ ԿԳ նախարարի տեղակալին

82
0

Hovik-Abrahamyan

Այսօր ՀՀ Կառավարության նիստին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հաստատման ներկայացրեց մի նախագիծ, ըստ որի, պետք է գումար հատկացվեր հոկտեմբերի 5-ին ուսուցիչների տոնին միջոցառում կազմակերպելու համար:

Պարոն Մկրտչյանը կմկմալով և կցկտուր սկսեց ներկայացնել նախագիծը, ինչը նյարդայնացրեց վարչապետին:

«Պարոն Մկրտչյան, դուք չե՞ք կարող թղթից կարդալ, ես գիտեմ ինչ եք ասելու,  բայց ներկայացրեք, ոչինչ չեմ հասկանում դուք ինչ եք խոսում»,-ասաց վարչապետը ընդհատելով Մկրտչյանին:

Պարոն Մկրտչյանը ասաց, որ հոկտեմբերի 5-ին ուսուցիչների տոնն է և Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում միջոցառում անցկացնելու համար գումար է պետք հատկացնել:

«Նենց էլ մուննաթ եք գալիս մեր վրա»,-ծիծաղելով ասաց վարչապետը և հրավիրեց պարոն Մկրտչյանին զբաղեցնել իր տեղը: