Այսօր Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաևը խոստովանական ցուցմունք է տվել: Այս տեղեկատվությունը հաստատել է նաև դատավորը: Այս մասին գրում է РИА.ru-ն:
Մեղադրյալի ձերբակալության ժամկետը սահմանվել է մինչև ապրիլի 28-ը, իսկ մինչ այդ կավարտվի նաև Նեմցովի սպանության գործի հետաքննությունը: Մեղադրյալ կողմը կարող է բողոքարկել 3 օրվա ընթացքում:
Կայքի փոխանցմամբ` Նեմցովի սպանության գործով մեկ այլ կասկածյալ՝ Թամերլան Էսկերհանովը, հայտարարել է ալիբիի մասին, որի համաձայն` ինքն այդ օրը եղել է աշխատավայրում, որտեղ նրան տեսել են իր գործընկերները: