տուն Սպորտ NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբլիստներն ու ամենաթանկ թիմերը. Forbes

NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբլիստներն ու ամենաթանկ թիմերը. Forbes

182
0

121210092244-nba-logo-wordmark-275-wide.story-top

Ամերիկյան հանրահայտ Forbes ամսագիրը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որը վերաբերում է NBA-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողներին և ամենաթանկ թիմերին:

Ըստ այդ վարկանշային աղյուսակի, ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստն, ինչպես և նախորդ տարի, «Լոս Անջելես Լեյքերս» թիմի 35-ամյա խաղացող Քոբի Բրայանտն է, իսկ ամենաշատ գումար վաստակած թիմը «Նյու Յորք Նիքսն» է:

2014 թվականին Բրայանտը կվաստակի 64,5 մլն դոլար, որոնցից 30,5-ը բաժին կընկնի «Լեյքերսում» նրա աշխատավարձին, մյուս 34 մլն-ը կապահովեն հանրահայտ ընկերությունների հետ Բրայանտի գովազդային պայմանագրերը: Forbes-ը նշում է, որ Բրայանտն ամենահայտնի բասկետբոլիստն է Չինաստանում, որտեղ «Նայք» ընկերությունն ակտիվ տարածում է իր ապրանքանիշը: Անցած տարվա նոյեմբերին Բրայանտը երկու տարվա նոր պայմանագիր է ստորագրել մարզական հանդերձանք արտադրող այդ ընկերության հետ, որով բասկետբոլիստը կստանա 485 մլն դոլար:

Այս ցուցակում 2-րդ հորիզոնականում «Մայամի Հիթ» թիմի խաղացող Լեբրոն Ջեյմսն է (61,1 մլն դոլար), այնուհետև նշված են Դերեք Ռոուզին (38,6 մլն), Քևին Դյուրանթը (31,8 մլն), Դուեյդ Ուեյդը (30,7 մլն):

NBA-ի ամենաթանկ ակումբ է անվանվել «Նյու Յորք Նիքսը»՝ 1,4 մլրդ դոլար: Մեկ տարվա ընթացքում ակումբը թանկացել է 27 %-ով: Նյույորքյան թիմին հետևում են «Լոս Անջելես Լեյքերսը» (1,35 մլրդ) և «Չիկագո Բուլզը» (1 մլրդ):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here