տուն Քաղաքական Միջազգային Նազարբաևին ցանկանում են թաղել Լուսնի վրա

Նազարբաևին ցանկանում են թաղել Լուսնի վրա

109
0

5615762611_1f738fa577_z

Ղազախստաի վարչապետ Քարիմ Մասիմովի հրամանի կապակցությամբ, որով Աստանայի և Ակքմոլինի շրջանների ղեկավարներին հանձնարարվել էր գտնել մի վայր, ուր կտեղադրվի Ղազախստանի ազգային պանթեոնը, Ղազախստանի մուսուլմանների միությունն ու Կենտորական Ասիայի մարդու իրավունքների մուսուլմանական կոմիտեն առաջարկել են այդ պանթեոնը կառուցել Լուսնի վրա։ Այս մասին հաղորդում են ղազախական լրատվամիջոցները։

Լուսնի վրա պանթեոնի կառուցումը թույլ ամբողջ աշխարհին հպարտանալ մեծ ղազախներով՝ առանց տնից դուրս գալու։ Նաև նշվում է, որ հաշվի առնելով Երկիր մոլորակի մթնոլորտի ծայրահեղ աղտոտվածությունը, լուսնի վրա պանթեոնի կառուցումը ավելի նախընտրելի է։

Ղազախստանի վարչապետի հանձնարարականը հիմնականում կապված է Ղազախստանի նախագահի համար ապագա դամբարանի կառուցման անհրաժեշտությամբ։