Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է , թե ինչպես է ինքը կախվածություն ձեռք բերել թմրանյութերից, և թե ինչպես են իրեն դրանցից փրկել իր պապն ու Բարձրյալը։
Գլխավոր քայլը, որ նա արել է՝ պապին այդ մասին խոստովանել էր։ «Ապրես, որ ազնիվ ես, հիվանդությունը բարդ է, բայց դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը։ Ուժերդ կբավականացնի հաղթահարելու այն»,-ասել է Նազարբաևը։ Իր հերթին թոռը խոստացվել է հաղթահարել այն։ «Դե ինչ, եթե Ասուլթանն ինձ խոստում է տալիս, նա միշտ կատարում է դրանք»,-ասել է պապը։
Թմրանյութերից Այսուլթանը կախվածություն էր ձեռք բերել ճակատագրի կրկնակի հարվածից հետո՝ պապի՝ ակադեմիկոս Մուհտար Ալիևի մահից, և ավստրիական բանտում հոր՝ Ռահատ Ալիևի ինքնասպանությունից հետո. «Ինձ համար այդ մարտն ամենածանրն էր, կռիվ ինքս իմ հետ. հանձնվել, թուլանալ և հանգիստ մեռնել կամ հավաքել կամքը բռի մեջ, պայքարել ապրելու և ուրախանալու իրավունքի համար։ Իսկական ներքին ջիհադ։ Բարեբախտաբար, լույսը միշտ հեռացնում է մթությունը»,-ավարտել է իր ուղերձը Նազարբաևի թոռը, ով հանդիսանում է նախագահի ավագ դստեր՝ Դարիգայի որդին։