Այսօր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հաջորդ տարի Ղազախստանը նշելու է պետականության 550-ամյակը: Այս մասին հաղորդում է Rosbalt-ը:
«1465 թվականին Քերեյն ու Ժանիբեկը ստեղծել են առաջին խանությունը, և ղազախների պետականությունը սկսվում է այն ժամանակից: Հնարավոր է, որ այն ներկայիս բնորոշումներով պետություն չի եղել, ներկայիս սահմաններում, աշխարհում հայտնիությամբ և վարկով: Սակայն, դա կարելի է ասել և այդ ժամանակաշրջանի մյուս պետությունների մասին: Հնարավոր է, որ հենց այն ժամանակ է դրվել հիմքը, և մենք մեր մեծ նախնիների շարունակողներն ենք», — նշել է Ղազախստանի նախագահը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամռանն իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանի պետականությունն իրականում ստեղծել է Նազարբաևը, իսկ մինչ այդ այնտեղ պետական միավոր չի եղել: «Ղազախները պետականություն չեն ունեցել: Այս առումով նա (Նազարբաևը — խմբ.) յուրահատոկ մարդ է նախկին ԽՍՀՄ տարածքում, և Ղազախստանում նույնպես», — ասել է Պուտինը: