Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա` նշված է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Նազարբաևը Թուրքիա կայցելի Էրդողանի հրավերով: Տեղի կունենա նախագահների առանձին հանդիպում, այնուհետև` բանակցություններ ընդլայնված պատվիրակության կազմով:
Կողմերը կքննարկեն բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր, ինչպես նաև Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գործունեությունը: