Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և «Ատոմ» նախագծի պատվավոր դեսպան, նկարիչ Կարիմբոկ Կույուկովը առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու համար. Sputnik Казахстан-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Basel Peace Office գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալին Վարեն:
Վարեի խոսքով՝ նա Նազարբաևի և Կույուկովի թեկնածություններն առաջադրել է միջուկային զենքի վերացման գործում նրանց գործադրած ջանքերի համար:
«Ատոմ» նախագիծը պատմում է մարդկանց և շրջակա միջավայրի վրա միջուկային զենքի թողած ազդեցության մասին, ինչպես նաև հավատարիմ է միջուկային զինաթափման գաղափարին: