տուն Լուրեր Նախկին ԽՍՀՄ տարածքում հիմա տեղի է ունենում ինտեգրացիոն պրոցեսների բախում. Էմին Երիցյան

Նախկին ԽՍՀՄ տարածքում հիմա տեղի է ունենում ինտեգրացիոն պրոցեսների բախում. Էմին Երիցյան

125
0

EM

Եվրոպայի խորհրդում գոյություն ունի հայ և ռուս անդամների բլոկավորման քաղաքականություն ,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

«Նախկին ԽՍՀՄ տարածքում հիմա տեղի է ունենում ինտեգրացիոն պրոցեսների բախում: Եվրոպական պաշտոնյաների տրամադրություններից հասկանալով` դա վերջնական քաղաքականություն է: Հայաստանն այստեղ պետք է ճկուն քաղաքականություն դրսևորի, պետք է ավելի բալանսավորված գործի»,- ասում է նա:

Ըստ Երիցյանի` 2015թ. գարնանը ԵՄ-ն գուցե պատրաստակամություն հայտնի ստորագրել նախորդ տարի չստորագրված ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

«Ինչպես հիշում եք, անցյալ տարի Հայաստանը պատրաստակամություն հայտնեց ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, սակայն ԵՄ-ն, մտավախություն ուներ, որ դա կլինի վատ նախադեպ Ուկրաինայի համար: Իսկ գարնանը կայանալիք Ռիգայի գագաթնաժողովին, հնարավոր է, որ այդ հարցը քննարկվի, քանի որ ԵՄ-ն, կարծես, հակված է նման համաձայնագիր ստորագրելու»: