2015-ի նոյեմբերի 30-ին Գերմանիայի դեսպանությունը մամլո հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Գերմանիայի Բունդեսթագը 2015-ի մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին:
Խորհրդային զինված ուժերի այն զինծառայողները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941-ի հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել. այս նպաստի նկատմամբ իրավական պահանջ չի գործում, այն մեկ այլ անձի փոխանցելի կամ ժառանգելի չէ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: