տուն Լուրեր Նախընտրական շրջան է, հաճոյանալու համար ամեն բան կարող են ասել. Արմեն Ամիրյանը՝...

Նախընտրական շրջան է, հաճոյանալու համար ամեն բան կարող են ասել. Արմեն Ամիրյանը՝ Օհանյանի մասին

98
0

Armen

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով՝ եթե Հանրապետական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ձևավորի, ապա իրենք վարչապետ Կարեն Կարապետյանի թիմով հնարավորություն կստանան արդեն սկսած ծրագրերը շարունակելու: Այս մասին նախարարն ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ որոշում էր նախարարներին ընդգրկել Հանրապետականի համամասնական ցուցակում, Ամիրյանը նշեց.  «Որոշումը կուսակցությանն է եւ ճիշտ է»:

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցող մյուս կուսակցություններին եւ դաշինքներին, մշակույթի նախարարը նրանց բոլորին Հանրապետականին մրցակից է համարում: «Շատ արժանի մրցակիցներ են, գնահատում եմ բոլորին»,- շեշտեց Արմեն Ամիրյանը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան,  վարչապետ Կարեն Կարապետյանն էլ անկեղծացել է, թե չգիտի, Ամիրյանն ի՞նչ է կարծում՝ կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ. «Նախընտրական շրջան է, հաճոյանալու համար ամեն բան կարող են ասել»:

Հիշեցնենք՝ Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում 5-րդն է: