տուն Լուրեր Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է

Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է

100
0

Aravot.am-ը գրում է.

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Օրենքի ընդունումը տապալվեց, քանի որ «Ելք» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՀԿ խմբակցության ճնշող մեծամասնությունը բացակա էր, «իսկ Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը խորհրդարանական դահլիճում իմ գործընկերներն արդեն իսկ ներկայացրել են: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, սակայն ինձ համար առավել քան տարօրինակ է ՀՀԿ խմբակցության՝ քվեարկությանը հաջորդած կոնկրետ շոուին բնորոշ վարքագիծը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության քվեարկությանն, ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում