տուն Լուրեր Նախախորհրդարանը պատրաստվում է երթի (լուսանկարներ)

Նախախորհրդարանը պատրաստվում է երթի (լուսանկարներ)

120
0

 

Այս պահին Ազատության հրապարակում Նախախորհրադարանը ցանկանում է անցկացնել բողոք-երթ՝ Ալեք Ենիգոմշյանի հետ կատարվածի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 19-ին ժամը 19:45 սահմաններում, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:

Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան:

Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:

2 copy 4 copy

 

1 copy 2 copy 3 copy 4 copy