տուն Լուրեր Նախատեսվում է ներդնել «լուսաֆորային մակնշում»՝ ըստ սննդամթերքի

Նախատեսվում է ներդնել «լուսաֆորային մակնշում»՝ ըստ սննդամթերքի

152
0

2019 թ. հոկտեմբերին նախատեսվում է ընդունել ԳՕՍՏ, որով սննդամթերքի համար կսահմանվի «լուսաֆորային» գույներով մակնշում․ կախված այդ սննդամթերքում աղի, շաքարի և ճարպի քանակից՝ դրանք կլինեն կանաչ, դեղին կամ կարմիր։ Այս մասին «Հետք»-ի փոխանցմամբ տեղեկացնում է «Իզվեստիան»։

Ռուսական «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պապովայի խոսքով՝ կարմիր մակնշումը նախատեսվելու է այն ապրանքների համար, որտեղ ընդհանրապես չկան օգտակար նյութեր։

Դեղինով մակնշվելու է այն սննդամթերքը, որը պարունակում է այս կամ այն տիպի փոխարինիչ, իսկ կանաչը՝ արդեն միանգամայն բնական բաղադրատարրերով մթերքի համար է։

Օրինակ՝ եթե 100 գ մսային կամ ձկնային ապրանքում աղի պարունակությունը լինի 0,7 գ և ավելի քանակով, ապա այն պետք է մակնշվի կարմիրով։ Իսկ եթե աղը, ասենք, 0,12 գ է, ապա փաթեթի վրա դրա գունավորումը կլինի կանաչ։ Այդ սանդղակի միջև եղած աղի պարունակությունն էլ կներկվի դեղինով։

Այս ԳՕՍՏ-ի ստանդարտները չեն տարածվելու այն ապրանքների կամ հումքի վրա, որոնք միատարր են, ինչպես, օրինակ՝ շաքարը, աղը, սերուցքային կարագը և այլն։ Լուսաֆորային մակնշում չի նախատեսվում դնել նաև շշալցված ջրի, սննդային հավելումների և մասնագիտական, բուժական սննդի, ինչպես նաև՝ հրուշակեղենային արտադրանքի և պանրի վրա։

Նշված է, որ այդ ԳՕՍՏ-ը գործելու է ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ մնացած երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

Լուսաֆորային մակնշման պիլոտային ծրագիրը Ռուսաստանում մեկնարկել է դեռևս 2018 թ. հունիսին, սակայն՝ կամավորության սկզբունքով։ Առաջիններից մեկը, ով միացել էր այս առաջարկին, Unilever ընկերությունն էր, որը կիրառել էր լուսաֆորային մակնշման սկզբունքն իր պաղպաղակների վրա։ Հետագայում ծրագրին միացավ նաև «Danone» ապրանքանիշը՝ իր արտադրանքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում