Քաղաքապետարանը նախատեսել է քաղաքային աղբանոցում աղբի վերամշակման գործարանի համար ներդրումների մրցույթ հայտարարել: Այդ մասին մայիսի 11-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ներկայացնելով Երեւանում գործող Նուբարաշենի աղբանոցի հարեւանությամբ նոր աղբանոցի շինարարության վերաբերյալ ֆինանսական համաձայնագիրը:
Միջոցները հատկացվել են միայն շինարարության համար, սակայն քաղաքապետարանը ցանկանում է նոր բաղադրիչներ մտցնել` բիոգազից էլեկտրաէներգիայի արտադրություն եւ աղբի վերամշակման գործարանի կառուցում:
Աղբանոցը կկառուցի մրցույթով ընտրված ընկերությունը: Նա էլ կկառավարի այն: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորումները, որոնք կնախապատրաստի քաղաքապետարանը, օպերատորին կօգնեն լրացուցիչ եկամուտ ստանալ եւ կմեծացնեն նախագծի գրավչությունը:
«Նախատեսել ենք վերամշակման գործարանի շինարարության մրցույթ հայտարարել: Մեզ համար դա կարեւոր առաջնահերթություն է: Մենք անցկացրել ենք անհրաժեշտ հետազոտությունները եւ կարող ենք երաշխավորել, որ գործարանն անվտանգ կլինի շրջակա միջավայրի համար», — հավելել է Արեյանը: