տուն Լուրեր Նախարարությունը հորդորում է չվնասել Խոսրովի հրդեհից պաշտպանվող կենդանիներին

Նախարարությունը հորդորում է չվնասել Խոսրովի հրդեհից պաշտպանվող կենդանիներին

66
0

28920_b

Հայաստանի բնապահպանության նախարարությունը զգոնության կոչով է հանդես եկել.

«Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև մինչ այդ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով, զգոնություն և զգուշություն ցուցաբերել, միաժամանակ հորդորում է՝ անհարկի չվնասել աղետի պատճառով տեղափոխված կենդանիներին։

Նախարարությունը դիմել է նաև որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ հնարավորինս զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց:

ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով կարմիրգրքային կենդանիներին»: