տուն Լուրեր Նախարարը` աջ ղեկով մեքենաների մասին

Նախարարը` աջ ղեկով մեքենաների մասին

121
0

Untitled

Կլինի այնպիսի որոշում, որը ոչ մեկի իրավունքները չի ոտնահարի: Այս մասին Հանրայինի «Հրապարակում» հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ աջ ղեկով մեքենաների արգելքի մասին հարցը դեռ քննարկվում է, և շատ են կարծիքները, որ հնարավոր է այնպիսի որոշում կայացվի:

«Վերջին շաբաթներին շատ է քննարկվում այդ հարցը: Ոչ մի այդպիսի իրավական ակտեր չկան ստորագրված, ոչ մի որոշում կայացված չկա, միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որը ոչ մեկի իրավունքները չի ոտնահարի, և ոչ մեկ իրեն վատ չի զգա այդ որոշումից»,- ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է այն հարցին, եթե նման որոշում կայացվի, Կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցելու, նա ընդգծել է. «Այնտեղ փոխհատուցելու բան չի լինի: Չի արգելվելու մեքենաների շահագործումը: Աջ ղեկով մեքենաների տերերը կարող են վստահ լինել, որ կշարունակեն վարել իրենց մեքենաները»: