տուն Լուրեր Նախարարը՝ Շիրակի համալսարանի ռեկտորի չարաշահումների մասին (տեսանյութ)

Նախարարը՝ Շիրակի համալսարանի ռեկտորի չարաշահումների մասին (տեսանյութ)

203
0

Մոտ մեկ ամիս առաջ Շիրակի պետական համալսարանի  դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը բարձրաձայնել էին Շիրակի համալսարանի ռեկտոր, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի՝ համալսարանի բյուջեն անարդյունավետ տնօրինելու մասին: Araratnews.am-ն այսօր Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց՝  ԿԳ նախարարությունը որեւէ կերպ արձագանքել ու ընթացք տվե՞լ է  դասախոսների  բողոքին: Գագիկ Համբարյանի խոսքով՝  հավանաբար, ԿԳ նախարարությունը սպասում էր  ՏԻՄ ընտրությունների ավարտին. «Սպասում ենք ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի արձագանքին»:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են եղել: Շիրակի մարզում ՀՀԿ-ական Թորգոմ Սահակյանը  պարտվել է, իսկ Ախուրյանում հաղթել է ՀՅԴ թեկնածուն, ում սատարել է ՀՀԿ-ը, ըստ լուրերի, այլընտրանք չունենալով:

Araratnews.am-ը Սահակ Մինասյանից  հետաքրքրվեց՝ ԿԳ նախարարության ուսումնասիրության արդյունքները համալսարանում ի՞նչ արդյունք  են տվել: Ռեկտորը հորդորեց հարցն ուղղել ԿԳ նախարարություն:

Այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկումից  հետո Araratnews.am-ը  ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց Շիրակի պետական համալսարանում ստուգումների մասին: Ի պատասխան նախարարն ասաց. «Մեր ուսումնասիրության արդյունքներն ուղարկել ենք համալսարան, որից հետո համալսարանի գիտական խորհուրդը կտա իր եզրակացությունը: Ինձ համար անհասկանալի է, որ ոչ մի դասախոս վերջին 6-7 տարվա ընթացքում չի ընտրվել, այլ նշանակվել է 6 ամսով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան