տուն Լուրեր Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա կապակցությամբ

Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ ուսուցչի օրվա կապակցությամբ

151
0

Gabriel-1 

 

Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 5ը նշվում է որպես ուսուցչի միջազգային օր: Ես շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին,մարզիչներին, դաստիարակներին՝ բոլոր նրանց, ովքեր զբաղված են մատաղ սերնդի կրթմամբ, ովքեր անսահման սիրով և նվիրումովդաստիարակում են մեր երկրի ապագա քաղաքացիներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մեր հայրենիքին պիտանի զավակներ կրթելուհամար:

Դպրոցական ուսումնառության տարիներին բոլորս ենք մեր սիրելի ուսուցիչներին որպես մեր երկրորդ ծնող սիրել և հարգել: Եվ դա նրանցանձնուրաց աշխատանքի, մեր նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի շնորհիվ է:

Հարգելի ուսուցիչներ, վստահեցնում եմ, որ ձեր բոլոր աշակերտները մեծ սիրով և երախտագիտությամբ են հիշում ձեզ: Ես ձեր բոլորաշակերտների անունից ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել հաջողություններ,առողջություն ու երջանկություն: