տուն Լուրեր Նախապես պետք էր պատրաստվել. Ռուստամյանը՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին

Նախապես պետք էր պատրաստվել. Ռուստամյանը՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին

88
0

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Ազգային ժողովի  ճեպազրույցների ժամին խոսեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ առաջացած աղմուկի մասին: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Բելառուսի ու Ղազախստանի հայտարարությունները կառուցողական չեն: «Այսպիսի հարցերը լուծվելու են համախոհությամբ»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ կա բաց, որ եթե անձին հետ են կանչում, արդեն խնդիր է առաջանում: «Ըստ էության, կատարված փաստից հետո հիմա մենք փորձում ենք խնդիրը լուծել: Խնդրին պետք էր նախապես պատրաստվել»,- ասաց  օրենսդիր մարմնի անդամը:

ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ Պուտինը ճիշտ է, որ Լուկաշենկո-Փաշինյան վեճի մեջ չի դառնում կողմ: