Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն Իրան կայցելի 2016 թվականի առաջին եռամսյակում. այցի ամսաթիվը կհայտարարի կառավարության ղեկավարի դիվանագիտական ծառայությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը՝ հանդես գալով Թեհրանում կայացած մամուլի ասու լիսում:
Նախարարն ասել Է, որ համաձայնագրեր են պատրաստվում զբոսաշրջության եւ նավագնացության բնագավառում համագործակցության վերաբերյալ, եւ դրանք կարող են ներառվել համատեղ գործողությունների ծրագրում, որը պատրաստվելու Է վարչապետի այցի կապակցությամբ:
«Իրանը հարուստ պաշարներ ունի: Ալլահը նրան նավթ ու գազ Է տվել: Իսկ մեզ մեր աստվածները հնուց ի վեր նավագնացություն են տվել: Մեր երկու տնտեսությունները շատ բնագավառներում, ինչպես ասում Է նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, միմյանց լրացնում են»,-ասել Է Կոտզիասը, նշելով, որ լավատեսորեն Է տրամադրված:
Նախարարը հայտնել Է նաեւ, որ կվերականգնվի երկու երկրների միջեւ ավիահաղորդակցությունը, ինչը դրականորեն կազդի զբոսաշրջության եւ երկկողմ առեւտրի զարգացման վրա:
2015 թվականի մայիսի վերջին Իրանի ԱԳ նախարարի՝ Աթենք կատարած այցի ժամանակ քննարկվել Է Հունաստանի առեւտրական նավատորմի օգտագործման հնարավորությունը նավթի եւ հեղուկացված գազի փոխադրման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: