տուն Լուրեր Նախագիծը բոլոր ցավերի դարմանը չէ, բայց որոշակի անձանց խնդիր է լուծում

Նախագիծը բոլոր ցավերի դարմանը չէ, բայց որոշակի անձանց խնդիր է լուծում

85
0

Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 25 հազար 500 դրամ սահմանելը համադարման չէ, բայց փոքր լուծում է տալիս մոտ 80 հազար թոշակառուի և նպաստառուի հոգսերին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց նախագիծը ներկայացրած աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

«Այո՛, էս օրենքի նախագիծը կենսաթոշակային ապահովության ոլորտում բոլոր դեղերի դարմանը չէ, սակայն սա որոշակիորեն լուծում է շատ կոնկրետ թվով, կոնկրետ քանակով անձանց խնդիր։ Սա արվում է ծայրահեղ աղքատության թիվը կրճատելու համար։ Բանն այն է, որ այս գումարը բավարար է անձին ծայրահեղ աղքատության վիճակից դուրս բերելու համար, եթե նրա ընտանիքն ավելի կարիքավոր չէ»,- ասաց փոխնախարարը։

Սաիյանը նաև նշեց, որ 2018 թվականի դրությամբ` Հայաստանում ծայրահեղ աղքատ է համարվել բնակչության 1,4 տոկոսը։