Սարգսյան-Ալիև հանդիպումից սպասելիքներ չպետք է ունենալ, araratnews.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Նախագահների ուշքն ու միտքը ոչ թե խնդիրը լուծելն է, այլ փորձել ձև անել, որ ինչ-որ բան են անում: Մեր կողմի բանակցողները, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանը վերադառնում էին և սկսում պատմել, որ ստատուս քվոն աշխատում է Հայաստանի օգտին, իսկ հիկա բոլորս տեսնում ենք` ստատուս քվոն չի աշխատում Հայաստանի օգտին», — ասաց Լևոն Բարսեղյանը:
Նրա համոզմամբ` հերթական ձևական հանդիպումն է ու որևէ շոշափելի առաջընթաց չի կարող լինել բանակցություններում:
«Ստատուսքվոների վերջը երկրների հզորացման մրցավազքն է, այսինքն` ով լավ է ամրանում, նա դա լավ օգտագործում է իր երկրի օգտին: Իհարկե, Ադրբեջանի իրադրությանը ծանոթ չեմ այնպես, ինչպես Հայաստանի, բայց մեր պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս` մենք թուլանում ենք»,- ասաց Լևոն Բարսեղյանն ու նշեց` հակառակ կողմը դժբախտաբար շահեկան դիրքերում է: