ՀՀ նախագահի աշխատակազմի թիվը կրճատվել է՝ 300-ից դառնալով 155: Այս մասին ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Տարասյանը նշեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատավարձի ֆոնդից մոտ 190 մլն դրամից ավելի խնայվել է թափուր տեղերի հաշվին․ «Դա ոչ թե ուղղեցինք պարգեւատրմանը, այլ հետ վերադարձերցինք բյուջե»։