Մեկ տարի մենք հավաքագրել ենք թեկնածուներ և այդ եղած շրջանակից առաջարկել ենք Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Տարասյանը նշեց, որ այստեղ խնդիրը քաղաքական շահարկումներից զերծ մնալն է, և ՀՀ նախագահը թեկնածուներ առաջադրելիս առաջնորդվել է համապետական ու համազգային շահերով:
«Մեկ տարի հանրապետության նախագահը ներկայացնում է թեկնածու: 4 թեկնածու առաջադրվել է և չեն ընտրվել: Հայտարարությունում հստակ նշված էր, որ այդ գործընթացը չէր կարող անվերջ տևել»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: